Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մեղմացնի պատժամիջոցները, եթե Իրանը հրաժարվի հարստացված ուրանի արտադրությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի մտադիրվում մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից հարստացված ուրանից հրաժարվելու դիմաց։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է PBS-ին տված հարցազրույցում։

«Ոչ, դա բացարձակապես ճիշտ չէ։ Պատժամիջոցների մեղմացում չկա», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր գործարքը կենթադրի Իրանի կողմից հարստացված ուրանի հրաժարումը՝ սահմանափակումների մեղմացման դիմաց։ «Նրանք չեն հրաժարվի իրենց հարստացված ուրանից՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց», – հավելել է նա։




Լրահոս