Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում է Արցախի նախագահի ընտրության գործընթաց սկսելու հարցը։ Ակնկալվում է, որ առաջիկայում խորհրդարանը կարող է անցնել քաղաքական խորհրդակցությունների և թեկնածուների առաջադրման փուլին։
Լուրերի համաձայն՝ հավանական թեկնածուներից մեկը «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանն է։ Պաշտոնական մակարդակով նրա առաջադրման վերաբերյալ առայժմ հայտարարություն չի արվել, սակայն քաղաքական շրջանակներում նրա անունը ակտիվորեն քննարկվում է։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր է մնացել դեռևս 2025 թվականի մայիսից, երբ ավարտվել է Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Այդ ժամանակից ի վեր Արցախի նախագահի պարտականությունները շարունակում է կատարել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։
Թեմայի շուրջ պաշտոնական զարգացումներ առայժմ չեն հաղորդվում, սակայն քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ առաջիկայում գործընթացը կարող է մտնել ավելի ակտիվ փուլ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ արցախցիների ներքին խոսակցությունների, քննարկվում է նաև Արգախի ներկայիս պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի լեկնածությունը։
Նշենք նաև այն, որ մեր այս հարցին և՛ Նժդեհ Իսկանդարյանը, և՛ Անաստաս Իսրայելյանը սպառիչ պատասխան չեն տվել, այլ ընդգծել են միայն Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը։
Նանիկ Աղասյան


























































































