Armenian text to speach

Մհեր Գրիգորյանին և Անահիտ Ավանեսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան է շնորհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 11-ին հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Նախագահի արձակած հրամանագրերում մասնավորապես նշվում է․

«Հանրապետության տոնի առթիվ, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Թորգոմի ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Հերբերտի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։




Լրահոս