Armenian text to speach

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ կա 5 վիրավnր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 5 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։




Լրահոս