Armenian text to speach

Աստանայում ԵԱՏՄ փակ նիստում կքննարկվի նաև Հայաստանի հարցը․ ՌԴ լրատվամիջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստանայում ընթանում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱՏՄ) նիստը, որին մասնակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ՀՀ-ից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Միջոցառումը սկսվել է նեղ կազմով հանդիպմամբ, որին մասնակցել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարները և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ըստ ՌԴ լրատվամիջոցների ակնկալվում է, որ փակ ձևաչափով նրանք կքննարկեն Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը։

Այնուհետև նիստը կշարունակվի ընդլայնված ձևաչափով, որին կմիանան Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը։

Ներկայիս նիստը ԵԱՏՄ-ի 26-րդ հանդիպումն է կազմակերպության ստեղծումից ի վեր և առաջինը՝ այս տարի։

Լիդերները կլսեն մի շարք զեկույցներ, այդ թվում՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների իրականացման և Եվրասիական զարգացման բանկի 20-ամյա գործունեության արդյունքների վերաբերյալ։

Նիստի ընթացքում նաև սպասվում են որոշումներ՝ Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի և Սերբիայի հետ գործող պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Պուտինը գտնվում է Աստանայում եռօրյա պետական այցով։ Հինգշաբթի նա բանակցություններ է վարել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որից հետո ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ բարեկամության և բարիդրացիության հիմքերի մասին համատեղ հայտարարություն։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

 




Լրահոս