Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան։
Նարեկ Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքները կատարելու համար, ըստ որի՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի իրենց տանը, սառը զենք հանդիսացող դանակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է իր մերձավոր ազգական հանդիսացող ծնողներին՝ Ս. Ադամյանին և Ն. Ադամյանին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին․
«Քիչ առաջ տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց՝ ի՞նչ էին ման գալիս՝ չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել՝ դանակի մի քանի հարվածներով։ Ճիշտն ասած՝ ցավալի դեպք է, բայց լավ է, որ ոստիկանները շուտ եկան, առողջական խնդիրներ ունեցող Նարեկին տարան։ Վստահ ենք՝ եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող էր էլի մարդկանց սպանել։
7 տարի առաջ էլ Նարեկը սպանության փորձ էր արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում»։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































