Armenian text to speach

Արմավիրի համայնքային ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մայիսի 26-ին Նորապատ գյուղում ծառայության ժամանակ 18-րդ փողոցի հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են մի տղամարդու, որի ձեռքին հրացան կար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդը հրազենի համար համապատասխան թույլտվության չուներ։ Նա զենք-զինամթերք ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի «ԻԺԿ» տիպի որսորդական ողորկափող հրացան։
44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։




Լրահոս