Armenian text to speach

Թուրքիայի համար Հորմուզի նեղուցի խնդիրն ավելի առաջնահերթ է, քան Իրանի միջուկային ծրագիրը. Ֆիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորմուզի նեղուցի բացումը ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցություններում Թուրքիայի համար ավելի բարձր առաջնահերթություն է, քան Իրանի միջուկային ծրագիրը, ճապոնական «Նիկեյ» բիզնես թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան Պակիստանի և մի շարք այլ երկրների հետ միասին ներկայումս միջնորդում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ եթե Հորմուզի նեղուցի ապաշրջափակման վերաբերյալ համաձայնության հասնեն, ապա նախատեսվում է անցնել Իրանի միջուկային ծրագրի քննարկմանը։

Ֆիդանի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ճնշում է գործադրում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի վրա։

«Միջազգային հետևանքները հսկայական են, այդ թվում՝ էներգետիկ և պարենային անվտանգության ոլորտում։ Իրավիճակը հասել է այնպիսի կետի, որ այս հարցի շուրջ բանակցությունները պետք է գերակա լինեն միջուկային հարցերից», – հավելել է նա։




Լրահոս