Armenian text to speach

Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանը կրակել և սպանել է իր վրա հարձակված տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանը կրակել և սպանել է երկու դանակով զինված տղամարդու, որը վիրավորել էր երկու մարդու, ապա հարձակվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, շաբաթ օրը հաղորդել է BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանությանը։

«Երկու դանակով զինված և սպառնալից պահվածքով տղամարդը կրակոցներով սպանվել է ոստիկանի կողմից Բոբինյի համայնքում», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքը պարզաբանել է, որ ոստիկաններից մեկը օգտագործել է իր ծառայողական զենքը՝ հարձակվողին զսպելու համար, ով հետագայում մահացել է՝ չնայած բժշկական միջամտությանը։

Ֆրանսիայի Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը (IGPN) հետաքննություն է սկսել և կուսումնասիրի սպայի գործողությունների օրինականությունը, եզրափակել է հեռուստաալիքը։




Լրահոս