Armenian text to speach

«Հըզբոլլահը» 100 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Naharnet» լրատվականը հաղորդում է, որ ապրիլի 17-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին անգամ շիական «Հըզբոլլահ» շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերի վրա։

Լրատվական կայքի տվյալներով՝ «Իսլամական դիմադրության» զինյալները Իսրայելի տարածքի վրա արձակել են առնվազն 100 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը որսվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից։ 60 բնակավայրերում հնչել են օդային տագնապի ազդանշաններ:

Հրթիռային համազարկերը թիրախավորել են Արևմտյան Գալիլեայի Կարմիել և Նահարիա խոշոր քաղաքները, իսկ Վերին Գալիլեայի Կիրյաթ Շմոնա քաղաքը մի քանի ենթարկվել են հարձակման:




Լրահոս