Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմավիրում հորն ու տղաներին սպանելու տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցած սպանության տեսագրությունը։

2026 թվականի մայիսի 26-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատան տարածքում տեղի էր ունեցել սպանություն։

Ազգությամբ եզդի տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում որսորդական զենքից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով մահացել էին հայրը և երկու որդին։

Ըստ բնակիչների՝ վիճաբանությունը, դանակահարությունն ու սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի անդամների միջև։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել մի կնոջ, ինչից հետո դանակահարվածի տղան իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել, և 3 հոգի տեղում մահացել են։

«Կրակոցներ արձակողը Նորապատ գյուղից է, ով զենքով ինքնակամ գնացել և ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին»,- պատմել են բնակիչները։

Մահացածներն էին Արմավիրի մարզի բնակիչներ՝ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանը և 44-ամյա Խդր Բաբայանը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս