ArmLur.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանն անդրադարձել է արտաքին պարտքին, զորահանդեսին, Արցախի վերադարձի իրավունքին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Նա հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի գիտակից քաղաքացիները մերժում են գործող իշխանություններին։ Բադասյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հիստերիայի մեջ է ընկնում», քանի որ իշխանությունը կորցնելու դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել։
Խոսելով Արցախի հարցի մասին՝ Բադասյանը նշել է, որ հայերն իրավունք ունեն վերադառնալու Արցախ՝ անկախ իշխանությունների դիրքորոշումից։ Նա նաև քննադատել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ գործող իշխանությունները զբաղված են հարաբերություններ փչացնելով և չեն կարողանում ապահովել հավասարակշռված քաղաքականություն։
Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























