Armenian text to speach

Մերցը Բեռլինում կընդունի եվրոպացի առաջնորդներին՝ Թրամփի հետ հարաբերությունները քննարկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր է հունիսին հյուրընկալել եվրոպացի առաջնորդներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը։

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է այս ամսվա վերջին հյուրընկալել եվրոպացի առաջնորդներին՝ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները հարթելու ծրագիր մշակելու համար», – գրում է գործակալությունը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։

Գործակալության տվյալներով՝ այսպես կոչված «E5»-ի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի առաջնորդները կհավաքվեն Բեռլինում՝ նախապատրաստելու միջոցառումների փաթեթ։




Լրահոս