Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ տեղի է ունենալու նախընտրական առաջին` «Հայաստանն ընտրում է» բանավեճը։
«Բանավեճի հրավերը ստացած քաղաքական բոլոր ուժերից այսօր մասնակցելու են հետևյալ ուժերի թեկնածուները.
1 – Ռեֆորմիստների կուսակցություն – Նատալյա Սաղիյան,
2 – «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – Միքայել Նահապետյան,
3 – «Ուժեղ Հայաստան» դաշինք – Էդգար Ղազարյան,
4 – Հայաստանի շնորհապետական կուսակցություն – Արկադի Մեհրաբյան,
5 – «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – Նարինե Արամյան,
6 – «Միասնության թևեր» կուսակցություն – Դավիթ Անանյան,
7 – «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Արման Աբովյան,
8 – «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – Արմենուհի Սախոյան,
9 – Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն – Հմայակ Հովհաննիսյան,
10 – Հայ ազգային կոնգրես կուսակցություն – Արամ Մանուկյան,
11 – «Հանրապետություն» կուսակցություն – Անի Խաչատրյան,
12 – Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – Արգիշտ Թադևոսյան,
14 – «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – Արթուր Բերբերյան,
16 – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Ալեն Սիմոնյան,
17. «Հայաստան» դաշինք – Աննա Գրիգորյան
18 – «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն – Ռուբեն Մեհրաբյան,
19 – «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Գևորգ Գորգիսյան։
Հայաստանն ընտրում է. այսօր` 21։00-ից, ուղիղ, Առաջինով»,-ասված է հայտարարության մեջ։


























































































