Armenian text to speach

«Հըզբոլլահը» պահպանում է հրադադարը Լիբանանի ողջ տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը համաձայնել է հրադադարի, որը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները և կհարթի ճանապարհը Լիբանանից Իսրայելի զորքերի լիակատար դուրսբերման համար։ Այս մասին հայտարարել է նրա խորհրդարանական խմբակցության անդամ Հասան Ֆադլալլահը։

«Մենք աջակցում ենք լիակատար և համապարփակ հրադադարին ամբողջ Լիբանանում, եթե Իսրայելը պահպանի այն», – ընդգծել է քաղաքական գործիչը, ըստ Lebanon Debate լրատվական պորտալի։

Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է վճռականորեն պարտավորվի չխախտել հրադադարը և դադարեցնել ավիահարվածները, տների քանդումը և հարավային Լիբանանի գյուղերի ոչնչացումը։




Լրահոս