ArmLur.am-ը հայտնել էր, որ նախաքննության ավարտ է հայտարարվել ԱԱԾ Շենքի վրա հրավառ նյութեր նետած Րաֆֆի Կարոյի Մանդալյանի քրեական գործով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ահաբեկչություն՝ բնակչությանը և դրա առանձին խմբին ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդվախ պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու նպատակով, դիտավորությամբ ձեռք է բերել հանցանք կատարելու համար գործիք և միջոց հանդիսացող, դյուրավառ հեղուկով լցված տարաներ և 2026թվականի մարտի 6-ին՝ ժամը 19։19-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Նալբանդյան 104 հասցեում գտնվող, ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք, որտեղ փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությամբ իր մոտ գտնվող, դյուրավառ հեղուկով տարաները վառել և նետել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։
Այս քրեական գործը արդեն դատարանում է եւ Րաֆֆի Մանդալյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին: Նշենք, որ 2020 թվականին «Փաստինֆո»-ն գրել ՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ էր հրավիրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։ ԱԱԾ-ում դատավորին ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն եւ պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Մ.Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ինչի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել դատախազության կողմից։
Քնար Մանուկյան


























































































