ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԵՄ-ի համերաշխությունը Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ եվրոպացի հանձնակատարն այդ մասին գրել է սոցցանցի X հարթակում։
«Հայաստանը ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է ընտրելու երկրի ուղին։ Մենք փնտրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ։ Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքները՝ Հարավային Կովկասի հետ և դրա ներսում առևտրային ու էներգետիկ կապերը խթանելու ուղղությամբ՝ աջակցելով Հայաստանի տնտեսական կապերին իր անմիջական հարևանների հետ»,- գրել է Մարթա Կոսը։
Armenia is a sovereign and independent country, with its people free to choose the country’s path.
I had a productive call this afternoon with Armenian Foreign Minister @AraratMirzoyan during which I reiterated the EU’s solidarity with Armenia in the face of growing economic… pic.twitter.com/6tdpl3u4l7
— Marta Kos (@MartaKosEU) June 2, 2026
Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև Հայաստանից մի շարք բանջարեղենային մշակաբույսերի ներմուծման նկատմամբ։
Ռուսաստանն արգելել է նաև հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։






























