Armenian text to speach

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը հեռախոսազրույց կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյաների։

Պարբերականի փոխանցմամբ՝ «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հավանաբար, արդեն վաղը կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Հիշեցնենք, որ 2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել էր օրենք, որով ամրագրվում էր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրությունը։ Միաժամանակ, Եվրամիությունը Հայաստանին դեռևս անդամակցության պաշտոնական առաջարկ չի ներկայացրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Երևանը գիտակցում է՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունները համատեղելի չեն, սակայն Հայաստանը հնարավորության սահմաններում կշարունակի համագործակցել երկու ուղղություններով։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնի՝ շարունակելու է իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, թե ընտրելու է ԵՄ-ին անդամակցելու ուղին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել «փափուկ և քաղաքակիրթ բաժանում»։

Հայաստանի եվրոպական հեռանկարի հարցը քննարկվել էր նաև Եվրասիական տնտեսական միությունի վերջին գագաթնաժողովում։ Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ ընդգծել էին, որ կիսում են այն դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս