Armenian text to speach

Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է․ Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է․ մարդը կարծիք է հայտնում, որը դուր չի գալիս իշխանությանը, հետևաբար՝ «բանտը լավագույն տեղն է խելքի գալու համար»։

Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում։

Դրա համար ենք մենք ասում՝ արդարությունը գալիս է, որ մարդն ու իր խնդիրները չանտեսվեն, կարծիքը՝ չլռեցվի։ Մենք գիտենք՝ ինչպես ապահովել ժողովրդավարություն։

Այսօր՝ ժամը 12:00-ին, այցելելու եմ Արթուր Օսիպյանի իրավունքների պաշտպանության պահանջով նստացույց իրականացնող Գեղամ Օհանյանին՝ աջակցություն և համերաշխություն հայտնելու»։ (Գ)



Լրահոս