ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ։
«Ես կցանկանայի հանդիպել նրա հետ։ Մենք, հավանաբար, մի օր կհանդիպենք», – ասել է Թրամփը «Նյու Յորք Փոստ»-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, նա այնպիսի տպավորություն է ստացել, որ Միացյալ Նահանգները «լավ լեզու է գտնում» Իրանի նոր առաջնորդի հետ։





























