Armenian text to speach

Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը կազմվել են մայիսի 24-ին Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 54 հասցեի տանն առաջացած հրդեհի փաստով։Այդ օրը ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում։

Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները։

Տեղում նույն հասցեի բնակիչ 22-ամյա Արսեն Խ.-ն հայտնել է, որ բնակարանի ննջասենյակից դուրս գալու ժամանակ նկատել է, որ իրեն անհայտ պայմաններում հյուրասենյակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել են  բնակարանի գույքի մի մասը և դրսում կայանված  ավտոմեքենան։Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

 




Լրահոս