«Պուտինը կարող է ուժով վերականգնել Եվրասիական միությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պուտինի արձագանքն Ուկրաինայում ռազմավարական քայլ չէր, այլ՝ աձնական չարության խնդիր: Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսում նման համոզմունք է հայտնել հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին. հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Նա (Պուտինը) իրեն մեկուսացված և չհասկացված էր զգում Սոչիից հետո, որտեղ իրեն երկրպագելու մեծ խրախճանք էր կազմակերպել: Եվ որոշեց վրեժխնդիր լինել Ուկրաինայի միջոցով», – ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Պուտինը հասել է աննախադեպ արդյունքի, վերածելով երկիրը, որը բոլորովին էլ հակառուսաստանյան տրամադրվածություն չուներ, մի երկրի, որի մեծ մասը այժմ հակառուսական է:

Քաղաքագետն ընդգծել է, որ Պուտինի անշեղելի համոզվածությունը, թե ԽՍՀՄ-ի փլուզումն հարյուրամյակի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր, կարող է դրդել նրան «ուժով վերականգնել միությունը», որն ինքն անվանում Եվրասիական միություն:

«Այն, ինչ կկատարվի Ուկրաինայի հետ, կորոշի, թե ինչ կկատարվի Մոլդովայում և այլ վայրերում», – նշում է Բժեզինսկին, փաստելով, որ Արևմուտքի համար Ռուսաստանի հետ հետագայում համագործակցելու հնարավորությունը պարզ կդառնա այն ընտրության արդյունքում, որը ներկայումս կկատարի Պուտինը:




Լրահոս