Արձագանքելով քաղաքացիների ահազանգերին՝ ArmLur.am-ը այցելել է Երևանի N 102 դպրոցի հարակից տարածք, որի մի մասն այսօր գտնվում է ավերակ վիճակում։
Դպրոցից դարպասի դիմաց քար է դրված՝ որպես փակոց։ Տարածքի ընդհանուր վիճակը շատ մտահոգիչ է։
Ֆուտբոլի դաշտից դեպի փողոց տանող աստիճանները վթարային են՝ կիսաքանդ։
Բնակիչների խոսքով՝ դպրոցի այդ հատվածը մոտ տասը տարի չի գործում։ «Ամբողջությամբ ապակի է, երեխաներն էլ չեն հասկանում, ուզում են պատուհաններով մտնեն, ներսում խաղան»,– նշում են տարածքի բնակիչները։
Տարածքն ամբողջությամբ աղբի կուտակում է, ընդհանուր պատկերը հիշեցնում է լքված տարածք, որտեղ կրթական միջավայրի մասին խոսելն ավելորդ է։
Գրեթե նույն վիճակում է նաև N 102 դպրոցի հարակից մանկապարտեզը, որը նույնպես գտնվում է անբավարար և մասնակի քայքայված վիճակում։
Մարզերում նախատեսում են շուրջ 230 դպրոց փակել, ըատ «Ազգային Կրթության խորհուրդ»-ի դպրոցներից շատերը բարվոք վիճակում են, աակայն ներառված են «բարենորոգումների» ծրագրի մեջ, սակայն իրական բարենորոգման կարիք ունի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի N102 դպրոցը և հարակից մանկապարտեզը։
Իշխանությունները շարունակաբար հայտարարում են նոր մանկապարտեզների և դպրոցների կառուցման մասին, սակայն մոռանում են, որ մայրաքաղաքում կան վերանորոգման կարիք ունեցող դպրոցներ։

Իրինա Ատանյան
























