Armenian text to speach

Երևանում բախվել են «BMW M4»-ը, «Ford Fusion»-ը, «Kia K5»-ը և «Chevrolet Volt»-ը․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից դեպի Օրբելի փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Kia K5» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։




Լրահոս