Armenian text to speach

Իրանն ու ԱՄՆ-ն չեն դադարեցրել շփումները․ Արաղչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանն ու Վաշինգտոնը չեն ընդհատել իրենց շփումները միջնորդների միջոցով՝ հակամարտությունը լուծելու համար. կողմերը ներկայումս վերանայում են նախկինում փոխանակված տեքստերը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցային գործընթացը կասեցվել է Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով, նա նշել է, որ «արտաքին գործոններն ազդում են բանակցությունների վրա»։ «Ներկայումս բանակցային գործընթացը չի ընթանում, բայց հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Երկու օր առաջ մենք ուղերձ հղեցինք Միացյալ Նահանգներին՝ Բեյրութի դեմ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Մեր կապերը չեն խզվել», – ընդգծել է նա։ «Մենք վերանայում ենք ամերիկյան կողմի հետ նախկինում փոխանակված տեքստերը և աշխատում ենք փաստաթղթի վերջնական նախագծի վրա», – ասել է արտաքին գործերի նախարարը։




Լրահոս