Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ընդգծել է, որ շատ ուշադիր կերպով չի հետևի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Չելսի» – «Ատլետիկո» հանդիպմանը, որտեղ պարզվելու է մադրիդյան թիմի մրցակիցը. հայտնում է sport-express-ը:
Խոսելով իր ցանկությունների մասին՝ նա նշել է, թե կցանկանար խաղալ «Չելսիի» հետ:
«Դժվար թե, ես ուշադիր հետևեմ այդ խաղին, սակայն արդյունքի մասին, իհարկե, կիմանամ: Անձամբ ես կցանկանայի, որ եզրափակիչ անցներ լոնդոնյան ակումբը», – ասել է Բենզեման: