TRIPP երթուղին արտակարգ հնարավորություններ կընձեռի Հայաստանին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ՀՀ և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց մի համաձայնագրով, որի փոխըմբռնման հուշագիրը ես ստորագրեցի երեկ՝ ստեղծելով բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որն արտակարգ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես ՀՀ-ին՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը, որպեսզի իրապես օգտվեն դրանից»,- ասել է Ռուբիոն:






























