«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի թիվ 12/4, 41/1, 41/8 բազմաբնակարան շենքերի, Գ-1, Սիլիկյան թաղամասերի գազասպառողների, «Կելլի և Վիլիամս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:





























