Մոտ կես միլիոն դոլարով վաճառվել է 1976-ին Apple ընկերության ստեղծման հիմնադիր պայմանագիրը: Այն ձեռք բերողի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ նա աճուրդին մասնակցել է հեռախոսով: Apple ընկերությունը հիմնադրվել է Սթիվ Ջոբսի, Սթիվ Վոզնյակի եւ Ռոնալդ Ուեյնի կողմից, վերջինս, սակայն, չհավատալով Apple-ի հաջողությանը, 10 օր անց դուրս է եկել հիմնադիրների կազմից: Աճուրդը կազմակերպած «Սոթբիս» աճուրդի տան ներկայացուցչի խոսքով` պայմանագրի վաճառքի նման բարձր գինը վկայում է ընկերության հանդեպ հանրության ունեցած սիրո մասին: Շատերի համար Apple-ը համարվում է տեխնոլոգիայի եւ դիզայնի ներդաշնակության լավագույն օրինակ:
ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ