Armenian text to speach

Պեսկովը՝ Մակրոնի հետ հնարավոր հանդիպման մասին․ Պուտինը պատրաստ է երկխոսության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պատրաստակամ լինել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման և երկխոսության համար։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտին-Մակրոն հանդիպում, Պեսկովը պատասխանել է. «Պուտինը պատրաստ է նաև հանդիպումների, նա ընդհանուր առմամբ բաց է երկխոսության համար»։

Պեսկովի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Եվրոպայի հետ երկխոսությունից։

Ռուսաստանի նախագահը նշել էր, որ եթե Եվրամիությունում որևէ մեկը նպատակահարմար է համարում վերականգնել շփումները Մոսկվայի հետ, ապա դրա համար բավական է «վերցնել հեռախոսը և զանգահարել»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նման երկխոսության վերականգնմանը։

Մինչ օրս Մակրոնի և Պուտինի միջև նոր հանդիպման կամ հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Թարգմանությունները՝ Անի Վարդանյանի




Լրահոս