ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բ.-ն։
Ըստ կոմիտեի՝ վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Գ. Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։






























