Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է: Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր»: (Գ)






























