Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարությանը։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավիահարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա ԱՄՆ-ի հարձակման», – ասվում է հայտարարության մեջ։



























