Armenian text to speach

Հայաստանում մեկնարկել են ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ից և շարունակվելու է մինչև 20։00-ն։

Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովում տեղերի համար պայքարում են 18 քաղաքական ուժեր՝ 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոս։

Ըստ ՆԳՆ-ի, այս տարի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 483 հազար 520 հայաստանցի։

ArmLur.am-ի թիմը ողջ օրվա ընթացքում տեղամասերից կներկայացնի ընտրությունների ընթացքը և հիմնական զարգացումները։

Հետևեք ընտրական օրվա մեր օպերատիվ լուսաբանմանը։




Լրահոս