«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը կքվեարկի Երևանի 3/27 ընտրատեղամասում (հասցե Ա. Տիգրանյան 21)։
Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ից և շարունակվելու է մինչև 20։00-ն։
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի, նորընտիր Ազգային ժողովում պետք է առնվազն 101 պատգամավոր լինի և ամենաքիչը 3 քաղաքական ուժ։ Այս մանդատների համար մրցապայքարի են դուրս եկել 15 կուսակցություն ու 2 դաշինք (մեկն ինքնաբացարկ հայտնեց)։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 4, իսկ դաշինքներին՝ առնվազն 8 տոկոս քվե։ Իսկ խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած ուժերի ձայները համամասնորեն կբաշխվեն խորհրդարան անցած ուժերի միջև` բոնուսային համակարգով:
Թե ի վերջո ովքեր կհաղթահարեն այս արգելանքը, պարզ կդառնա ամենայն հավանականությամբ կեսգիշերն անց, երբ կամփոփվեն բոլոր՝ 2005 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։
Ըստ ՀՀ ՆԳ նախարարության պաշտոնական տվյալների, այս տարի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 ՀՀ քաղաքացի։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























