Armenian text to speach

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1.2 մլն-ից ավելի քաղաքացի․ մասնակցությունը՝ 48.92%

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Երևանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40.15%-ը (412,168 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 42.67%-ը (46,216 ընտրող), իսկ երրորդ քաղաք Վանաձորում՝ 47.9%-ը (44,928 ընտրող)։
Մարզերում քվեարկության մասնակցության պատկերը հետևյալն է.

  • Արագածոտնի մարզ – 57,999 ընտրող (51.13%
  • Արարատի մարզ – 106,622 ընտրող (48.43%)
  • Արմավիրի մարզ – 101,408 ընտրող (44.8%)
  •  Գեղարքունիքի մարզ – 83,348 ընտրող (46.86%)
  • Լոռու մարզ – 106,161 ընտրող (49.77%)
  • Կոտայքի մարզ – 122,692 ընտրող (51.01%)
  • Շիրակի մարզ – 96,077 ընտրող (46.23%)
  •  Սյունիքի մարզ – 59,215 ընտրող (55.36%)
  •  Վայոց ձորի մարզ – 24,171 ընտրող (54.15%)
  •  Տավուշի մարզ – 55,096 ընտրող (53.27%)

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 989,972 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 38.17%-ը։

Ընդ որում, Երևանում մասնակցությունը նույն ժամի դրությամբ նույնպես կազմել էր 40.15%, սակայն մարզերի մեծ մասում 2026 թվականի ցուցանիշներն էականորեն գերազանցում են 2021 թվականի արդյունքները։

Օրինակ՝ Սյունիքում մասնակցությունը աճել է 46.83%-ից մինչև 55.36%, Տավուշում՝ 41.37%-ից մինչև 53.27%, Կոտայքում՝ 38.77%-ից մինչև 51.01%, իսկ Վայոց ձորում՝ 42.66%-ից մինչև 54.15%։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել էր 39.54% (1,025,002 ընտրող), իսկ 2017 թվականի ԱԺ ընտրություններում՝ 50.93% (1,317,936 ընտրող)։

Այսպիսով, 2026 թվականի ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ արձանագրված 48.92% մասնակցությունը զգալիորեն բարձր է 2018 և 2021 թվականների ցուցանիշներից, սակայն դեռևս զիջում է 2017 թվականի նույն ժամի մասնակցությանը՝ 2.01 տոկոսային կետով։




Լրահոս