Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․15 քաղաքական ուժ չհաղթահարեց ԱԺ մտնելու շեմը. ովքե՞ր կձևավորեն նոր խորհրդարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության նախնական արդյունքները:

Վերջին հաշվարկի համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 49,825%
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցություն – 23,281
  • «Հայաստան» դաշինք – 9,934%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3,996%:

Սրանք առավել շատ ձայն ստացած ուժերն են, և այս պատկերը ցույց է տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել 4 տոկոսի շեմը, և եթե այլ փոփոխություններ չլինեն, կուսակցությունը չի անցնի խորհրդարան:

Նախնական հաշվարկով.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ կստանա, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 29 մանդատ կստանա, իսկ «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ կստանա:

Այսինքն, 15 քաղաքական ուժ չի հաղթահարել խորհրդարան մտնելու սահմանված շեմը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս