Armenian text to speach

17 հազարից ավելի քվեաթերթիկ  է անվավեր ճանաչվել․ ինչ տվյալներ է հրապարակել ԿԸՀ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցկացված 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ հրապարակվել է նախնական արձանագրություն։ Ազգային ժողովի ընտրությունների տվյալները ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ըստ արձանագրության՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2,503,981, իսկ լրացուցիչ ցուցակներով, շրջիկ արկղերով և էլեկտրոնային քվեարկությամբ ընդհանուր ընտրողների թիվը հասել է 2,507,216-ի։

Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր 1,477,736 քաղաքացի, ինչը մոտավորապես կազմում է 58.9% մասնակցություն։

Տեղամասային հանձնաժողովներին հատկացվել է՝

  • ինքնասոսնձվող դրոշմանիշներ՝ 2,605,100,
  • ընտրական կտրոնների ընդհանուր թիվ՝ 2,040,000,
  • տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոններ՝ 2,368,
  • ընտրողներից ստացված ընդհանուր կտրոններ՝ 1,476,409,
  • չօգտագործված համարակալված կտրոններ՝ 201,123,
  • չօգտագործված դրոշմանիշներ՝ 1,128,918։

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 17,097։

Քվեարկության արդյունքներ՝ կուսակցությունների կտրվածքով

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ կուսակցությունները ստացել են հետևյալ ձայները․

  • «Ռեֆորմիստների կուսակցություն» – 1,456
  • «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – 21,477
  • «Ուժեղ Հայաստան դաշինք» – 340,088
  • «Հայաստանի շնորպետական կուսակցություն» – 30,807
  • «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 25,624
  • «Միասնության թևեր» կուսակցություն – 33,644
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58,378
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 5,485
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – 1,984
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 3,206
  • «Հանրապետություն» կուսակցություն – 15,835
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – 2,679
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 5,284
  • «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն – 26,567
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727,820
  • «Հայաստան դաշինք» – 145,113
  • «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք – 6,750
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7,258

ԿԸՀ-ի արձանագրությունը համարվում է ընտրությունների արդյունքների նախնական ամփոփում, որը հետագայում կարող է ենթարկվել ճշգրտումների։

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս