Armenian text to speach

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է ՔՊ-ին՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է ՔՊ-ին՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ

««Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ափսոսանք ենք հայտնում, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել։ Ցավոք, մեր հասարակությունը դեռևս գտնվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու և նրան հակադրվելու գործընթացում։ Հակառակ դեպքում ընտրություններն ավելի գաղափարական կլինեին։ Իններորդ գումարման Ազգային ժողովը, մեծ հաշվով, ՀՀ–ՌԴ դիմակայության արտացոլումն է։

«Հանրապետություն» կուսակցությունը պայքարել է և այսուհետ էլ պայքարելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դառնալու նպատակով։ Բարեբախտաբար, անկախ դրսից ուղղորդվող քայլերի և սպառնալիքների՝ մեր հանրության գիտակից հատվածը հակադրվեց և դիմակայեց։

Շնորհակալ ենք «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու։ Խորհրդարանում ներկայացված չլինելը չի խանգարելու, որ արդարացնենք ձեր վստահությունը, և դեռ առիթ ունենալու եք հպարտանալու, որ ձեր ձայնը տվել եք մեզ։

Աստված օրհնի Հայաստանը։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ»։




Լրահոս