Նախկին պաշտոնյաները, որոնք կալանավորվեցին ընտրությունների 2 օր առաջ, որ քրեակատարողական հիմնարկում են կրում կալանքը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանքը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման քրեական վարույթի մասին, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։
ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, ևս անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։
Հունիսի 5-ին ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 ամսով կալանավորվել է նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Նա այս պահին կալանքը կրում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում։
Հունիսի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 1 ամսով կալանավորվել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ըստ կոմիտեի՝ վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























