Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ:
«Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը ընտրել է արևմտամետ ուղի։ Լեհաստանը ակնկալում է շարունակել Հայաստանի հետ հետագա համագործակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին, որոնք ձեզ ավելի են մոտեցնում Եվրոպային»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։



























