Armenian text to speach

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Վահագն Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը գրում է․
«Իվետա Տոնոյանի հրապարակած այս քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք։ Բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։
Մասնավորապես այս նկարի 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի (համար 16) ձայները գրվել են ԴՕԿ—ի (համար 15) դիմաց , Հայաստան դաշինքի(համար 17) 63-ը՝ ՔՊ (համար 16) դիմաց։
Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ—ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։
Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով։
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով։
Թե բա՝ գողացել են ձայները։ Եթե սա գողություն էր, ապա ամենամեծ տուժողը մենք էինք, իսկ իրականում՝ ակնհայտ է, թե ինչ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, որը բնականաբար պիտի շտկվի, և բոլոր ուժերը պիտի ստանան իրենց ստացած ձայները»։



Լրահոս