«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը armlur.am-ի հետ զրույցում չհամաձայնեց այն դիտարկմանը, թե անցել է նրա աստեղային ժամը, այդ պատճառով էլ նրա միացյալ հրապարակ ստեղծելու կոչը կյանքի չի կոչվում: «Ես երբեք աստեղային ժամ չեմ ունեցել»,- պատասխանեց Ր. Հովհաննիսյանը:
-Նկատի ունեմ` նախագահական ընտրությունների արդյունքները, երբ հավաքեցիք մոտ 500.000 ձայն:
-Դա աստեղային ժամ չէր, այլ ծառայություն, որը փորձում եմ մատուցել մեր ժողովրդին: Ինչ վերաբերում է միացյալ հրապարակին, քանի ժամանակը գնում է, այնքան անհավանական է դառնում դա կյանքի կոչելը: Ես կարծում էի դա կլինի ապրիլին, բայց կսպասեմ մի քանի շաբաթ ևս:
-Եթե միացյալ հրապարակը չձևավորվի, արդյոք դա չե՞ք համարի ձեր պարտությունը:
-Միացյալ հրապարակի չկայանալը կհամարեմ խոստումնազանցություն հայ ժողովրդի հանդեպ:
Սոնա Դավթյան
Մանրամասները` տեսանյութում: