Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության և ամուր գործընկերության վառ արտացոլանք։ 

IDBank-ի և Իդրամի համատեղ այս նախաձեռնությունն իր գոյության առաջին իսկ օրերից բախվել է մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ և այլն։  Սակայն դժվարությունները դարձել են նոր հնարավորություններ՝ օգնելու, աջակցելու, կրթելու, բուժելու, ստեղծելու և փոխելու կյանքեր։ 

Իր գոյության վեց տարիների ընթացքում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ կարևոր ծրագրեր, որոնք ընդգրկված են 8 հիմնական ուղղություններում

  • Ֆինանսական գրագիտություն,
  • Թվային գրագիտություն,
  • Մարզերի զարգացում,
  • ՓՄՁ-ների զարգացում,
  • Բնապահպանություն,
  • Ներառականություն,
  • Աշխատակիցների իրավունքների պաշտպանություն,
  • Սոցիալական աջակցություն։

Հաջողված համագործակցությունները շատ են, իսկ նպատակը՝ մեկը համախմբվել մեկ գաղափարի շուրջ և միասնական ուժերով անհնարինը դարձնել հնարավոր։ 

«Մի դրամի ուժը» շարունակում է իր գործունեությունը՝ դառնալով վստահության, միասնականության և պատասխանատվության կարևոր հարթակ։ Նախաձեռնության պատմության ամեն նոր փուլ սկսվել և սկսվում է նույն համոզմամբ՝ փոքր քայլերը ձևավորում են մեծ փոփոխություններ։ 

Ու քանի դեռ կա այդ հավատը, «Մի դրամի ուժի» պատմությունը շարունակվելու է, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից։ 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ (Գ)




Լրահոս