Armenian text to speach

Բելֆաստում հակամիգրացիոն բողոքի ակցիաներ են սկսվել դանակահարության դեպքից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում հակամիգրացիոն ուղղվածությամբ բողոքի ակցիաներ են բռնկվել՝ դանակահարության միջադեպից հետո, որը լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում։ Տեղական իշխանությունները և քաղաքական առաջնորդները կոչ են արել պահպանել հանգստություն։

Associated Press-ի տվյալներով՝ հարյուրավոր ցուցարարներ, որոնց մի մասը դիմակավորված էին, երեքշաբթի երեկոյան հավաքվել են Բելֆաստի տարբեր հատվածներում։ Բողոքի ընթացքում հրկիզվել են ավտոբուսներ և մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև քաղաքի կենտրոնի մոտակայքում գտնվող մեկ շենք, որի բնակիչները տարհանվել են։

Քաղաքում իրականացվել են նաև ոստիկանության ուղղաթիռների պարեկային թռիչքներ, իսկ մի շարք խանութներ փակվել են վաղ ժամերին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դանակահարության նախնական դեպքը, որը տեղի էր ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Բելֆաստի հյուսիսային հատվածում, անվանել է «ցնցող»։

Միջադեպը տեղի է ունենում Միացյալ Թագավորությունում աճող լարվածության ֆոնին՝ կապված վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած մի շարք հանցագործությունների և միգրացիոն քաղաքականության շուրջ քննարկումների հետ։

Ավելի վաղ երկրում արձանագրվել են նաև հակամիգրացիոն բողոքի և անկարգությունների դեպքեր, որոնց ընթացքում քաղաքական ուժերը քննադատել են ապաստանի քաղաքականությունը։

Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական առաջնորդները և ոստիկանության ղեկավարությունը կոչ են արել չսերմանել ատելություն և չթիրախավորել որևէ համայնք։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս