Armenian text to speach

Թայվանը զորավարժության ընթացքում փորձարկել է HIMARS հրթիռային համակարգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայվանի զինված ուժերը անցկացրել են լայնածավալ զորավարժություն՝ փորձարկելով ԱՄՆ-ից ստացված HIMARS շարժական հրթիռային համակարգերը, որոնք կիրառվում են նաև Ուկրաինայում։

Զորավարժությունների ընթացքում զինվորականները իրականացրել են մարտական կրակոցներ՝ մոդելավորելով հնարավոր ներխուժում և կիրառելով «կրակել և արագ տեղափոխվել» (shoot-and-scoot) մարտավարությունը, որի նպատակն է նվազեցնել հակառակորդի պատասխան հարվածների հավանականությունը։

Թայվանի բանակի տվյալներով՝ զորավարժության հիմնական նպատակը համակարգերի շարժունակության և մարտադաշտում կենսունակության բարձրացումն էր։ Զորամասի հրամանատար Կո Մինգ-պինը նշել է, որ ստորաբաժանումը հաջողությամբ ավարտել է առաջադրանքը և ցույց է տվել բարձր մարտունակություն։

HIMARS համակարգերը, որոնք արտադրվում են Lockheed Martin ընկերության կողմից, համարվում են Ուկրաինայի հիմնական հարվածային միջոցներից մեկը Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում։

Չինաստանը, որը Թայվանը դիտարկում է որպես իր տարածքի մաս, պարբերաբար իրականացում է ռազմական գործողություններ կղզու շրջակայքում՝ ուժեղացնելով լարվածությունը տարածաշրջանում։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս