Armenian text to speach

ՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը՝ երկու տարի անդամավճարները չվճարելու պատճառով,- ասել է Լավրովը։

Հավելենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայում։

Լավրովի խոսքով՝ անհրաժեշտ է համաձայնեցնել հանդիպման ժամանակն ու վայրը, սակայն ռուսական կողմը առաջարկում է այն անցկացնել Մոսկվայում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից անմիջապես առաջ։

Նախարարի առաջարկով նախատեսվում է նաև համատեղ նիստի ձևաչափ, որտեղ կմասնակցեն արտաքին գործերի նախարարների խորհուրդը, պաշտպանության նախարարների խորհուրդը և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեն։

Լավրովը նշել է, որ առաջարկը հանդիպման ընթացքում առարկություններ չի ստացել։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս