Armenian text to speach

Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը չորեքշաբթի առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ շարունակվող լարվածության շրջանակում, որը սրվել է Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան ուղղաթիռի կործանումից և դրան հաջորդած ԱՄՆ ռազմական գործողություններից հետո։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ արձակել է «հեռահար հրթիռներ»՝ թիրախավորելով Հորդանանում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Ալ-Ազրաք ավիաբազան և այնտեղ տեղակայված ամերիկյան հրամանատարական կենտրոնը։

Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ խոցել են Իրանից արձակված հինգ հրթիռ, որոնք ուղղված էին Ալ-Ազրաքի շրջանին՝ մայրաքաղաք Ամմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բեկորների անկման հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։

Միաժամանակ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ներգրավվել են «թշնամական օդային թիրախների» վնասազերծման գործողություններում, իսկ Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտնել են, որ հաջողությամբ որսացել են մի շարք հրթիռներ։

Սրացումը հաջորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից Իրանի դեմ իրականացված հարվածներին։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ թիրախավորվել են Օրմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական հակաօդային պաշտպանության, կառավարման և ռադիոլոկացիոն համակարգերը։

CENTCOM-ը հայտարարել է, որ գործողությունը եղել է «համաչափ պատասխան» ԱՄՆ ուժերի և միջազգային առևտրային նավերի դեմ վերջին հարձակումներին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով հարվածներին, հայտարարել է, որ Իրանը «առանց պատասխանի չի թողնի որևէ հարձակում կամ սպառնալիք»։

Վերջին իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության պայմաններում, որը խորացել է Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան AH-64 Apache մարտական ուղղաթիռի կործանումից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից, և Վաշինգտոնը պարտավոր էր պատասխանել այդ գործողությանը։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի 




Լրահոս