Armenian text to speach

Բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը հայտնեց, որ հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։

Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով:

 

 




Լրահոս