ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա ժամերին կոշտ հարվածներ հասցնել Իրանին։
«Մենք երեկ ուժեղ հարված հասցրեցինք նրանց։ Եվ այսօր կրկին ուժեղ հարված կհասցնենք նրանց», – ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է իրանական ուժերի կողմից ամերիկյան ուղղաթիռի ենթադրյալ խոցմամբ։ «Կարծում եմ՝ մենք իրավունք ունենք դա անելու։ Նրանք անհավանական մեքենա են խոցել», – ասել է ԱՄՆ նախագահը։
























































































